Պանրի օգտագործումը կարող է օգնել վերահսկել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ. հետազոտություն

18

Սննդի մեջ պանրի օգտագործումն օգնում է վերահսկել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։ Այս մասին տեղեկացնում են Կանադայի Ալբերտի համալսարանի հետազոտողները։

The Journal of Nutritional Biochemistry-ում նրանք հրապարակել են այն հետազոտության արդյունքները, որի շրջանակում պրեդիաբետ (վիճակ, որի դեպքում շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է բնականից, թեեւ այնքան էլ բարձր չէ, որպեսզի դիաբետ համարվի) ունեցող մկների սննդացանկում պանիրներ են մտցրել։ Սննդացանկի այդ փոքր փոփոխությունը, ինչպես պարզվել է, օգնել է մկների մոտ գլյուկոզայի մակարդակը պահել վերահսկողության տակ։ Ընդ որում՝ պանիրների տեսակները մեծ նշանակություն չեն ունեցել. կրծողներն օգտագործել են ինչպես յուղալի, այնպես էլ պակաս յուղալի պանիրներ։

Նախագծի համահեղինակ, դոկտոր Եկատերինա Չանը նշել է, որ գլյուկոզայի մակարդակի պահպանման  վերահսկման ֆունկցիայի բարելավումն ապահովող կոնկրետ մեխանիզմ պանիր ուտելուց հետո հայտնի չէ, եւ այն դեռ պետք է ճշգրտել։ Բայց եւ միաժամանակ Չանն ավելացրել է, որ պանիրը մթերք է, որին բնորոշ է սննդային ճարպերից ֆոսֆոլիպիդների առանձնացումը, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի կենսունակության համար։ Գուցե, այդ նյութերի ազդեցությունն էլ ապահովել է գիտնականների ուսումնասիրած էֆեկտը շաքարի պարունակության նորմալացման գործում։

Գիտնականները մտադիր են շարունակել պանրի հատկությունների ուսումնասիրությունը։ Նրանք ենթադրում են, որ, գուցե, ստիպված կլինեն վերանայել ճարպերի հանդեպ վերաբերմունքը, որոնք օրգանիզմն ստանում է այս մթերքի հետ միասին։

Загрузка...