Բերդում զինվորական հոսպիտալ կհիմնվի

65

Պաշտպանության նախարարությունը Բերդում  զինվորական հոսպիտալ կհիմնի։ Այս հարցն ընդգրկված է կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում։

Հոսպիտալը բժշկական օգնությամբ է ապահովելու զինծառայողներին, վերջիններիս ընտանիքի անդամներին,  ինչպես նաև քաղաքացիների։ Հոսպիտալը ձևավորվելու է ՊՆ գործող առանձին բժշկական ջոկատի բազայի հիման վրա։

Загрузка...