Հոսպիտալացումից ու փոխպատվաստումից հետո Սելենա Գոմեսն առաջին անգամ ելույթ է ունեցել

76

«Քոաչելա» փառատոնի վերջին՝ 3-րդ օրը, անակնկալ ելույթ է ունեցել Սելենա Գոմեսը՝ կատարելով հիթային Taki Taki երգը Քարդի Բիի և Օզունայի հետ: Քարդի Բին լուսանկարներ է հրապարակել միջոցառումից, որտեղ կարելի է տեսնել երգչուհուն, Սելենա Գոմեսին և DJ Snake-ին:

Spletnik -ը գրում է, որ սա երգչուհու առաջին ելույթն էր 2018 թվականին հոսպիտալացվելուց հետո:

Սելենան դադար էր վերցրել երաժշտական կարիերայի մեջ, որպեսզի երիկամի փոխպատվաստումից հետո կենտրոնանա առողջության վրա:

Շուտով կկայանա Սելենայի հաջորդ ելույթը: Ապրիլի 25–ին Գոմեսի մի շարք այլ աստղերի հետ կմասնակցի WE Day California միջոցառմանը, որը նպատակ ունի ոգեշնչել աշակերտներին` փոփոխություններ կատարելու իրենց ուսումնական հաստատություններում և շրջակա միջավայրում:

Загрузка...