Էջմիածնում 81-ամյա տղամարդուն սպանած երիտասարդ տղան ու աղջիկը ձերբակալվել են. ՀՀ դատախազություն

86

Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք ձերբակալվել են: Այս մասին  հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

«Սպանություն կատարել են երկու անձ՝ տղա եւ աղջիկ` 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն եւ 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին, Արմավիրի մարզում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին:

Նույն օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին եւ մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է 4-րդ ոլորանի սկզբնամասում եւ բախվել ծառին:

Վթարի վայրից 2 հոգի տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն: Տեղում ոստիկանները պարզել են, որ Lexus-ի տրանզիտ համարանիշները կեղծ են, ու իրական համարանիշները 15 DD 999-ն են: Ըստ աղբյուրի՝ նշված ավտոմեքենայի տիրոջը ժամեր առաջ առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերել էին Վաղարշապատի ոստիկանները Էջմիածին քաղաքի ՝ իր բնակարանում:

 

Загрузка...