Բաքվում հայտնաբերվել է մուտանտ կրիա, որն ունի 2 գլուխ և 6 ոտք

24

Բաքվից 25 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Ջեյրանբաթան բնակավայրում հայտնաբերվել է մուտանտ կրիա, որն ունի 2 գլուխ և 6 ոտք:

Յուրահատուկ կենդանին փոխանցվել է Բաքվի կենդանաբանական այգուն: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի մասնագետները դեռ պետք է ուսումնասիրեն կրիային և պարզեն ֆենոմենալ երևույթի առաջացման պատճառները:

Նման անոմալիաներ Ադրբեջանում նախկինում ևս հայտնաբերվել էին, և նրանց մի մասը տեղ է գտել երկրի կենդանաբանության ինստիտուտի թանգարանում:

Загрузка...