Շաքարային դիաբետի մասին վկայող ախտանշաններ, որոնք քչերին են հայտնի

95

Շաքարային դիաբետն ամենատարածված հիվանդություններից է, ուստի դրան բնորոշ հիմնական ախտանշանները շատերին են հայտնի: Այս հիվանդության ախտանշանների մասին խոսելիս մարդիկ առաջին հերթին նշում են անհագ ծարավը, հոգնածությունն ու չապաքինվող վերքերը, սակայն կան նաև բավական արտասովոր ախտանշաններ, որոնք նույնպես կարող են հուշել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին:

Express պարբերականը ներկայացրել է այն ախտանշանները, որոնք հուշում են շաքարային դիաբետի մասին, սակայն ոչ բոլորին են հայտնի: Այս ախտանշանները հաճախ են անուշադրության մատնվում, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

Անքնություն

Շաքարային դիաբետից տառապող մարդը կարող է հոգնած ու քնկոտ լինել, սակայն քնելը նրա համար բավական բարդ կլինի: Ընդ որում, նման դեպքերում հաճախ հանդիպող խնդիրներից են լինում նաև գիշերային առատ քրտնարտադրությունն ու վառ երազները:

Մաշկի գույնի փոփոխություն

Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել թևատակերի ու ծնկների մաշկին, քանի որ այդ հատվածներում մաշկի մգվածությունը կարող է պայմանավորված լինել ինսուլինակայունության զարգացմամբ:

«Մշուշոտ» տեսողություն

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման մասին կարող է հուշել նաև տեսողության վատացումը: Ընդ որում, հարկավոր է առավել ուշադիր լինել, եթե այս ախտանշանն ուղեկցվում է նաև կոպերի այտուցվածությամբ:

Մաշկի չորություն

Շաքարային դիաբետի զարգացման ընթացքում արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման ֆոնին փոխվում է նաև մաշկի վիճակը: Արյան շրջանառության խանգարման հետևանքով այն կորցնում է իր առաձգականությունը, հաճախ է չորանում և նկատվում է քոր ու թեփոտվածություն:

Սեռական դիսֆունկցիա

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը կարող է դառնալ սեռական դիսֆունկցիայի պատճառ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, ինչը պայմանավորված է արյունատար անոթների ու նյարդերի վնասվածքներով:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Загрузка...