Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում երկու հարց է

83

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում երկու հարց է: Ավագանին կքննարկի Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը:

Երկրորդ հարցը վերաբերում է «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» հավելվածներում փոփոխություններ կատարելուն, որով նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով հաստատված եկամուտների գումարը ավելացնել 116,026.900 դրամով, ծախսերի գումարն ավելացնել 7,286,977.300 դրամով, դեֆիցիտի գումարը ավելացնել 7,170,950.400 դրամով։

Загрузка...