Մասնագետը նշել է, թե օրական որքան ջուր պետք է մարդն օգտագործի

51

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Բրյուս Գորդոնը ներկայացրել է, թե որն է ջրի օրական նորման: Փորձագետի խոսքով՝ չկա սահմանված որևէ քանակություն, որը կհամապատասխանի յուրաքանչյուրին:

Ջրի, հիգիենայի և առողջության հարցերի կոորդիանացիայով զբաղվող մասնագետը նշում է, որ ջրի օգտագործման ընդհանուր նորմայի սահմանումը պարզապես միֆ է, քանի որ հեղուկի անհրաժեշտ քանակությունը որոշելիս հաշվի են առնվում անհատի օրգանիզմի առանձնահատկություններն ու մի շարք այլ հանգամանքներ: Մասնավորապես, հաշվի է առնվում մարդու ակտիվության մակարդակը, օգտագործվող սնունդը, տարիքը, նյութափոխանակության առանձնահատկությունները և այլն:

Ինչպես բացատրում է Գորդոնը, գոյություն ունի հեղուկի որոշակի քանակություն, որը խորհուրդ է տրվում օգտագործել, սակայն այս դեպքում խոսքը միայն ջրի մասին չէ: Մասնագետը նաև ընդգծում է, որ ջրի չարաշահումը նույնպես կարող է վտանգավոր լինել, քանի որ կարելի է թունավորվել անգամ ջրից: Նման ինտոքսիկացիան բավական հազվադեպ հանդիպող երևույթ է, սակայն ամեն դեպքում չարաշահումը չի խրախուսվում:

Загрузка...