5 տարածված ըմպելիք, որոնք կօգնեն կարգավորել զարկերակային բարձր ճնշումը

91

Զարկերակային գերճնշումը բարձրացնում է մի շարք վտանգավոր հիվանդությունների հավանականությունը, ուստի ճնշումը վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ըմպելիքները, որոնք կօգնեն իջեցնել զարկերակային ճնշումը:

Արքայախնձորի հյութ

Այս ընպելիքը պարունակում է մեծ քանակությամբ կալիում ու ասկորբինաթթու: Անոթների վրա այն ազդում է նույն կերպ ինչ և ասպիրինը. այն թուլացնում է անոթներն ու օգնում է կանխել թրոմբների առաջացումը: Այս ըմպելիքը շատ օգտակար է աթերոսկլերոզից,  գլխուղեղի կաթվածից ու զարկերակային բարձր ճնշումից տառապողների համար, սակայն մասնագետներն ընդգծում են, որ օգտակար է միայն թարմ քամած հյութը:

Ճակնդեղի հյութ

Այս հյութը շատ օգտակար է անոթների ու սրտամկանի համար: Այն ակտիվացնում է մկաններում արյան հոսքը, ինչը բարելավում է ոչ միայն մկանների վիճակը, այլև սրտանոթային համակարգի: Ճակնդեղը պարունակում է ազոտական թթվի աղ, որն օրգանիզմում հայտնվելով, վերածվում է ազոտի մոնօքսիդի՝ նպաստելով անոթների լայնացմանն ու կարգավորելով ճնշումը:

Կարկադե թեյ

Այս թեյը պատրաստում է սուդանական վարդի ծաղիկներից, որոնք պարունակում են արյունատար աոթների պատերի վիճակը բարելավող նյութեր՝ անտոցիաններ: Բացի այդ, կարկադեն հարուստ է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով ու ճարպային օրգանական թթուներով, որոնք քայքայում են ճարպը՝ դրանով իսկ կանխելով խոլեստերինային վահանիկների կուտակումը:

Կանաչ թեյ

Զարկերակային ճնշումն իջեցնելու պարզ, սակայն շատ արդյունավետ միջոց է նաև կանաչ թեյը: Մասնագետների խոսքով՝ օրական 1-2 բաժակ կանաչ թեյ կամ ուլուն թեյ խմելն օգնում է գրեթե 50%-ով նվազեցնել զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը:

Մաքուր ջուր

Մաքուր խմելու ջուրն ամենահասանելի միջոցն է զարկերակային ճնշման կարգավորման համար, սակայն իր արդյունավետությամբ այն չի զիջում մյուսներին: Ջուրը կենսական նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար, քանի որ դրա գործածությունը նպաստում է արյան հոսքի ակտիվացմանը, նուտրիենտների յուրացմանն ու մարսողության բարելավմանը: Ջրի պակասի դեպքում արյունատար անոթները նեղանում են, իսկ անոթների նեղացումը մեծացնում է ծանրաբեռնվածությունը սրտամկանի վրա, ինչն էլ բարձրացնում է զարկերակային ճնշումը:

Загрузка...