ՕԴԱՆԱՎԸ «ՍՈՒԶՎԵԼ Է» ԱՍՖԱԼՏԻ ՄԵՋ՝ ՎԱՅՐԷՋՔԻ ԺԱՄԱՆԱԿ

127

Cessna 680 ինքնաթիռի արտակարգ վայրէջքը Գերմանիայում հանրային լայն արձագանք է ստացել, քանի որ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ «սուզվել է» ասֆալտի մեջ։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես բիզնես-ջեթը վայրէջք է կատարում Դյուսելդորֆի օդանավակայանում, ուժգին քամու պայմաններում, երբ քամու արագությունը 120 կմ/ժ է։ Նախ այն երերում է մի կողմից մյուսը, ապա մոտեցնում թռիչքուղուն։ Օդաչուն փորձում է թեքության անկյունը կարգավորել, սակայն ինքնաթիռը ավելի ուժեղ է թեքվում։ Երբ ինքնաթիռը ի վերջո վայրէջք է կատարում, նրա մի թեւը կրկին դեպի ձախ է թեքվում, եւ տեսախաբկանքը այնպիսին է լինում, ասես ինքնաթիռը սուզվում է ասֆալտի մեջ։ Մասնագետները արձանագրել են, որ հետաքրքրական է եղել այն, որ մի թեւը այնքան է բարձրացել, որ մյուսը գրեթե հպվել է թռիչքուղուն։

Загрузка...