Երևանում այս տարի առաջին անգամ կբացվի ռեստորան երկնքում (Photo)

71

Երևանում այս տարվա ապրիլին առաջին անգամ կբացվի ռեստորան երկնքում, որը կլինի Դուբայի Dine Sky ռեստորանի օրինակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Invest in Armenia» նախագծի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը։

Նախագծի մասին սոցցանցերի օգտատերերը ոչ միանշանակ են արտահայտվել։ Մի մասը, անվտանգության նկառատումներից ելնելով, դեմ  է դրան։ Մյուսներն էլ ողջունել են, հարց ու փորձ արել տեղի, գնի և այլնի մասին։

Ըստ հրապարակած նկարների, ռեստորանը գտնվելու է Երևանի կենտրոնում, մոտ 50  մետր բարձրության վրա, որտեղ հյուրերը կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու պառկել։

Պատվականյանը նաև նշել է, որ Երևանում այս ռեստորանը 3 անգամ ավելի մատչելի կլինի, քան աշխարհի մյուս երկրներում ու կարժենա մոտ 45 դոլար, որի մեջ ներառված է նաև սնունդը։

Ռեստորանի ճաշացանկը պետք է պատվիրել նախապես, որը ներառում է նախուտեստը, հիմնական ուտեստն ու աղանդերը։ Ոչ ալկոհոլային խմիչքներն անվճար են։

Ռեստորանի գարուն-ամառ-աշուն տարբերակը նախատեսված է 22 հոգու համար։ Ծրագրվում է ունենալ նաև ձմեռային ռեստորան՝ 16 հոգու համար։

Загрузка...