Ավազակային հարձակում Արարատում. ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտել են այն. Shamshyan.com

121

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, մարտի 15-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամերի ընթացքում հայտնաբերել են Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողներին, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝  ժամը 23։10-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղում 2 հոգի ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են տներից մեկը, դանակահարել են մի քաղաքացու և Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 2 հոգի նշված հանցագործությունը կատարելու նպատակով մտել են նույն գյուղի Մ. Մաշտոց փողոցի բնակիչ՝ 62-ամյա Գասպար Առաքելյանի տուն և դարանակալել են ավտոտնակում։ Նկատելով Գ. Առաքելյանի կնոջը՝ 59-ամյա Արուսյակ Նահապետյանին, նրանք հարձակվել են նրա վրա, փակել բերանը, իսկ նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գ. Առաքելյանի մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև տեսնելով, որ ամուսինները դիմադրում են, դիմել են փախուստի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Загрузка...