ԲՀԿ-ական պատգամավորները բռնությունը բացառելու և կառուցողական մթնոլորտում հարցը քնարկելու նպատակով էին ժամանել Օպերայի հարակից տարածք

108

Խոսենք մի քանի ուշագրավ դեպքերի մասին, որոնք մարտ ամսի կեսին տեղի ունեցան Երևանում։
Ապամոնտաժվում են Օպերայի հարակից սրճարաններն, ինչը առաջացրել է որոշ քաղաքացիների, ու սրճարանների աշխատակիցների բարկությունն ու դժգոհությունը։ Աշխատակիցները նստացույց կազմակերպելով, խոչնդոտել են բնականոն երթևեկությանը, ոստիկանության աշխատակիցներն էլ իրենց հերթին, փորձել են լուծել առաջացած խնդիրները։ Առաջացած հրմշտոցի ու քաշքշուկի արդյունքում տուժել են քաղաքացիներ ու ոստիկաններ, այս ամենի ականատեսները ահազանգել են ԲՀԿ-ական պատգամավորներին, ովքեր և առանց վարանելու այցելել են դեպքի վայր, հետագա անկարգություններից քաղաքացիներին հետ պահելու նպատակով։ Սակայն ԲՀԿ-ական պատգամավորների այցը , որոշ լրատվականների առիթ է տվել ենթատեքստ տեսնել, պատգամավորների այցին այլ երանգներ հաղորդել, այսպիսով հասարակությանը թյուիմացության մեջ գցելով։
Այստեղ հարցը դրված է շատ պարզ, ու կարծում եմ, որ չպետ է լինի ոչ մի անհասկանալի ասպեկտ, ԲՀԿ-ական պատգամավորների այցը «բախման վայր» ինքնանպատակ չէր, պատգամավորները կողմերին հորդորում էին գնալ երկխոսության ու խնդիրը խաղաղ լուծել։ Չեմ կարծում, թե կգտնվի մեկը, ով չի ընկալի այս պարզ ճշմարտությունը։
Դե իսկ այն լրատվականները, ովքեր իրենց թույլ կտան, ու պատգամավորների այս ժեստը կնենգափոխեն, կերանգավորեն, կոչ ենք անում սթափվել, քանի որ մեր հասարակությունը քաջ ծանոթ է ԲՀԿ-ի մոտեցումներին և ոչ մի տեսակ զրպարտանք չի կարող խեղաթյուրել հասարակության գիտակցությունը։

Загрузка...