ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի մամուլի ասուլիս է հրավիրելու

27

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի օրը, մամուլի ասուլիս է հրավիրելու։

Այս մասին այսօր DoubleTree by Hilton հյուրանոցում սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ գործարար համաժողովից հետո լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Այսօր վարչապետը ելույթ է ունեցել սույն համաժողովի ժամանակ: Համաժողովն այս պահին էլ դեռ շարունակվում է:

Վարչապետն այսօր լրագրողների հարցերին չի պատասխանել՝ թողնելով դրանք երեքշաբթի օրվան:
Загрузка...