Երգչուհի Յուլյա Նաչալովայի վիճակը կտրուկ վատացել է

71

Ռուս հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովայի վիճակը կտրուկ վատացել է, հայտնում է ФАН-ը՝ հղում անելով հիվանդանոցի իր աղբյուրին։

Ըստ տեղեկատվության՝ երգչուհու մոտ երիկամային անբավարարություն է զարգացել։ Նշվում է, որ Նաչալովայի վիչակը գնահատվում է ծանր, նա արհեստական կոմայի վիճակում է։

Յուլյա Նաչալովան ռուս երգչուհի է, դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի։ Նա 5 տարեկան հասակից սկսել է երգել պրոֆեսիոնալ բեմում։ Երիտասարդ երգչուհու կյանքում կարեւոր դարձավ 1991-1992թթ․մասնակցությունը «Առավոտյան աստղ» հեռուստամրցույթին, որում երգչուհին հաղթանակ տարավ։

1995թ.-ին նա մասնակցել է միջազգային Big Apple վոկալային մրցույթին եւ Գրան պրիի արժանացել։ Ու թեեւ նրա մրցակիցներն էին Քրիտսինա Ագիլերան, Դինա Բրաունը, Յուլյային հաջողվեց հաղթանակ տանել այդ մրցույթում։

Ըստ վարկածներից մեկի՝ Նաչալովայի վիճակի վատացման պատճառ է դարձել դատական քննությունը նախկին ընտրյալի՝ հոկեիստ Ալքսանդր Ֆրոլովի հետ։ Զույգը մոտ 5 տարի ապրել է չորս սենյականոց բնարանում, որն արտիստը ստացել էր նախկին ամուսնուց՝ Եվգենի Ալդոնինից։

Ֆրոլովը, ըստ Telegram-ի Mash ալիքի, փորձել է ստանալ բնակարանի կեսը եւ վճարել 20 մլն։ Սակայն մեկ տարի անց զույգը բաժանվել է, իսկ վերջերս երգչուհին հաստատել է, որ Ալեքսանդրն իրեն ոչինչ չի վճարել, ինչը նշանակում է, որ բնակարանն ամբողջությամբ իրեն է պատկանում։

Загрузка...