Աբովյան քաղաքում շինարարական աշխատանքնեը շարունակվում են, իսկ mamul.am-ն ապատեղեկատվություն տարածելով շարունակում է խայտառակվել

50

Այսօր mamul. am լրատվական կայքը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, իբր Գագիկ Ծառուկյանը հետին պլան է մղել երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագիրը: Սա վերոնշյալ կայքի հերթական խայտառակ սուտն ու ապատեղեկատվությունն է: Ամեն անգամ այս կայքում նման էժան ու բացարձակ իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվության հանդիպելիս հարց է ծագում, ի՞նչ միջոցներ են օգտագործում այսպիսի նյութերի հեղինակները երևակայությունները այս աստիճանի հարստացնելու համար: Թերևս դա այդպես էլ մեր՝ հասարակ մահկանացուներիս համար գաղտնիք կմնա,բայց եկեք ֆիքսենք, որ այս կայքի գործելաոճն ամբողջապես վերածվել է զավեշտի: Նաև հստակ նշենք, որ Աբովյանում բազմաբնականարան շենքերի շինարարությունն երբեք չի դադարել ու չի դադարելու, քանզի ամեն գործ, որը ձեռնարկում է Գագիկ Ծառուկյանը, մշտապես հասնում է ավարտին, ամեն անգամ գերազանցելով բոլորի սպասելիքները: Այնպես որ այս մակաբույծ կայքին խորհուրդ կտանք դադարեցնել նման արատավոր գործելաոճը, քանի-որ դրանով ոչ թե Գագիկ Ծառուկյանին կամ ուրիշներին են վնասում, այլ ամեն անգամ ավելի են ինքնախայտառակվում:

 

Աբովյան քաղաքում շինարարական աշխատանքնեը շարունակվում են, իսկ mamul.am-ն ապատեղեկատվություն տարածելով շարունակում է…

Geplaatst door Karine Dallaqyan op Woensdag 13 maart 2019

Загрузка...