Որոշ լրատվականներ հերթական անգամ մոլորեցնում են իրենց ընթերցողներին՝ Ծառուկյանի խոսքերն այլ կերպ ներկայացնելով

39

Ինչպես միշտ, այսօր ևս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների կողմից հնչեցված ոչ մի հարց չթողեց անպատասխան, սակայն որոշ լրատվականներ չդավաճանելով իրենց սադրիչ գործելաոճին, Գագիկ Ծառուկյանի խոսքերը հանրությանը ներկայացնում են խեղաթյուրված վիճակում։Ակնհայտ է, որ Արցախի հարցը ԲՀԿ առաջնորդի և իր քաղաքական թիմի համար առաջնային հարցերից է, ուստի Գագիկ Ծառուկյանը չէր կարող չանրադառնալ ԵԱՀԿ ՄԽ նախագահների կողմից տարածած հայտարարությանը և Արցախում կայացած երկու հայկական պետությունների ԱԽ համատեղ նիստին։ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հայտարարության վերաբերյալ, Գագիկ Ծառուկյանը շատ պարզ ասաց, որ հայկական կողմի պատասխանը լիարժեք չէր, այսինքն կան որոշ հարցականներ որոնք հետագայում հավանաբար կստանան իրենց պատասխանները մեր իշխանությունների կողմից և հայտարարությունը կգա լիարժեք ու ամբողջական տեսքի։Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ողջունում է այն, քանզի ԲՀԿ-ը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է գործել միասնական։
Սա է ողջ իրականությունը, որը որոշ լրատվականներ ընթերցողներին ներկայացնում էին ամբողջովին այլ կերպ, այդպես էլ չհասկանալով, որ Արցախի հիմնախնդիրը այն հարցը չէ, որի շուրջ կարելի է ապատեղեկատվություն տարածել, առավել ևս, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես բարձրաձայնել է իր հստակ դիրքորոշումը այս անչափ կարևորագույն հարցի վերաբերյալ:

Որոշ լրատվականներ հերթական անգամ մոլորեցնում են իրենց ընթերցողներին՝ Ծառուկյանի խոսքերն այլ կերպ ներկայացնելովԻնչպես…

Geplaatst door Vazgen Petrosyan op Woensdag 13 maart 2019

Загрузка...