«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակցիան ամրապնդում է միասնականությունը Արցախի շուրջ

87

«Արցախը ե՛ս եմ»:
Այսօր այս խորագիրը կրող ակցիան անցկացվեց խորհրդարանում քաղաքական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Միշտ էլ Արցախի հարցը եղել է կուսակցության օրակարգային հարցերի շրջանակում և այժմ էլ, երբ Արցախի հարցը դառել է բազում քննարկումների առարկա, այս քայլով կուսակցությունը հերթական անգամ ապացուցեց, որ երբեք չի նահանջի իր դիրքերից՝ Արցախի հարցում:
Արցախը յուրաքանչյուր հայի սրտում է և ուղղակիորեն անթույլատրելի է, երբ փորձում են ինչ որ շահարկումներ կատարել Արցախի հարցով , քանի որ այն հանդիսանում է մեր ազգային անվտանգության հարցերից մեկը: Ու անթույլարտրելի է ցանկացած մանիպուլյացիա այս հարցի շուրջ, ինչի մասին էլ բազմիցս նշվել է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
Կուսակցության կողմից միշտ էլ իրականացվել է մինջխորհրդարանական դիվանագիտություն, որի հիմնական նպատակն է եղել Արցախի հարցի կարգավորումը: Եվ այսօրվա ակցիան հանդիսանում է մի մեսիջ, որով հերթական անգամ ապացուցվեց, որ Արցախը կարևոր է յուրաքանչյուրիս համար և վստահությամբ կարող ենք արձանագրել, որ այս մեսիջը իր նպատակակետին կհասնի նաև միջազգային հանրության շրջանակներում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակցիան ամրապնդում է միասնականությունը Արցախի շուրջ«Արցախը ե՛ս եմ»:Այսօր այս…

Geplaatst door Olya Hovhannisyan op Woensdag 13 maart 2019

Загрузка...