Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին. ԱԻՆ

87

Մարտի 12-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Ա. Զ.-ի (ծնված 1938 թ.) դին:

Загрузка...