ՄԱՐՏԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

71

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կհանդիպեք մի մարդու, որն ամբողջությամբ կփոխի ձեր անձնական կյանքը: Հնարավոր է` հենց նրա օգնությամբ հանդիպեք ձեր երկրորդ կեսին, կամ էլ սիրելիի հետ հարթեք ձեր խնդիրները:

ՑԼԵՐ

Այսօր դուք կորոշեք սկսել նոր կյանք: Միգուցե, ձեր սիրելին էլ տեղ գտնի այդ կյանքում, միգուցե` ոչ: Դա արդեն ինքներդ պետք է որոշեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի հետ նույն բաների մասին կմտածեք, բայց լուծումները տարբեր կլինեն: Դա չի նշանակում, թե դուք տարբեր մարդիկ եք, պարզապես որոշ հարցերի շուրջ տարբեր կերպ եք մտածում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր որոշակի հակակրանք կզգաք ձեր սիրելիի հանդեպ, ընդ որում` դրա բացատրությունն ինքներդ էլ չեք հասկանա: Փորձեք պարզել, թե նրա մեջ ինչն է սկսել ձեզ նյարդայնացնել, այլապես հետեւանքները շատ ավելի վատ կլինեն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօրվա գործն ավարտին հասցրեք հենց այսօր, մի սպասեք վաղվան: Ձեր բոլոր խնդիրները առաջանում են ձեր անպատասխանատվությունից:

ԿՈՒՅՍԵՐ

Ճիշտ է` ձեր հարաբերություններում ոչ մի խոչընդոտ չի նկատվում, բայց անգամ եթե խնդիր ունենաք, ձեզ կհաջողվի այնպիսի կեցվածք ընդունել, որ ոչ-ոք չկասկածի, որ մի բան այն չէ: Այս կարողությանը նախանձել կարելի է:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կնկատեք, որ ձեր հարաբերություններում մի բան պակասել է, ինչի պատճառով դուք միմյանց հանդեպ սառել եք: Փորձեք դիմել որոշակի խենթությունների` հարաբերություններին հետաքրքրություն փոխանցելու համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ օգնելու փոխարեն կսկսի ակտիվորեն քննադատել ձեր արարքները: Դուք միշտ էլ գիտեիք, որ նա նվեր չէ, բայց նման վերաբերմունք չէիք սպասում…

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք ձեզ մի քիչ տարօրինակ կպահեք, ինչը կցնցի ձեր սիրելին: Այո, մի փոքր անսովոր լինելը վատ չէ, սակայն փորձեք չչարաշահել դա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ազատ ժամանակ, գրեթե, չեք ունենա: Ստիպված կլինեք ավարտին հասցնել տնային գործերը: Վատ չէր լինի, եթե դիմեիք ծնողների օգնությանը; Նրանք մեծ սիրով կաջակցեն ձեզ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր ծրագրերը մի փոքր կխափանվեն: Միգուցե, դուք պլանավորում էիք երեկոն անցկացնել սիրելիի հետ, բայց երեկոյան ձեզ կհյուրընկալվի նրա մայրիկը: Պետք չէ տխրել, ցանկացած իրավիճակում էլ կարելի է դրական կողմեր գտնել:

ՁԿՆԵՐ

Միգուցե, այսօր ցանկանաք ունենալ սիրային արկածներ: Ուշադիր նայեք ձեր հեռախոսահամարները: Շատ հնարավոր է` գտնեք մի հին ծանոթի, որի հետ կարող եք առանց որեւէ պարտավորության հրաշալի օր անցկացնել:

Загрузка...