ՄԱՐՏԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

40

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման ժամանակ աշխատեք պնդել Ձեր կարծիքն ու տեսակետը։ Անգամ եթե սովոր եք միշտ համաձայնել սիրելիի հետ, երբ նա սխալ է, այսօր արժե բացառություն անել։ Համարձակություն հավաքեք եւ ասեք նրա երեսին այն, ինչ մտածում եք։ Դա Ձեր զուգընկերոջ համար մեծ բացահայտում կլինի։

ՑԼԵՐ

Այսօր պետք է փորձեք հաղթահարել անհաջողություն ունենալու վախը, քանի որ այն միակ բանն է, ինչը կարող է խանգարել Ձեզ սիրո հարցում։ Օրը դրդում է քայլեր կատարել՝ դեպի երջանկությունը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հնարավոր է անսպասելիորեն խանդեք Ձեր սիրելիին իր անցյալի նկատմամբ։ Միգուցե դրա պատճառ դառնան հիշողությունները կամ անակնկալ հանդիպումը։ Նախքան թույլ տալը, որ խանդը փչացնի Ձեր օրը, Դուք պետք է հիշեք, որ նույնպես անցյալ ունեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս խորհել այն հարցի շուրջ, թե ինչու չեք կարողանում ամբողջությամբ բացվել սիրելիի առջեւ։ Ի՞նչ կարիք կա ուրիշ մարդ ձեւանալու, միթե՞ կարծում եք, թե սիրելին չի կարող սիրել Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։ Խեցգետինները պետք է հանեն իրենց դիմակները՝ ցույց տալով սիրելիին իրենց իրական դեմքը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Դուք հակված չեք սեթեւեթանքի։ Եվ եթե ցանկանում եք նման տրամադրությամբ ծանոթություն հաստատել, միակ ելքը նույնպիսի լրջությամբ մեկին գտնելն է։ Աստղերը հուշում են, որ քաղաքականության կամ արվեստի մասին զրույցները միանգամայն կարող են կայծ առաջացնել ձեր մեջ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր մտածեք այն մասին, թե ինչու եք գրավում միայն մեկ տիպի մարդկանց, որոնք, ի դեպ, Ձեր ճաշակով չեն։ Սա ունի երկու պատասխան. միգուցե ոչ Ձեր տիպի մարդկանց հետ Դուք կարողանում եք լինել բնական, իսկ միգուցե ամեն ինչ ավելի, քան պարզ է, եւ Ձեր երջանկությունը գտնվում է հենց Ձեր քթի տակ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր լավ կանեք մոռանալ Ձեր գործերի մասին։ Սա հիանալի օր է՝ ռոմանտիկ ապրումների համար, բայց եթե տարված լինեք աշխատանքով, ապա չեք նկատի դա։ Այնպես որ, արձակեք վերնաշապիկի վերին կոճակները կամ փողկապը եւ գնացեք սեւթեւեթելու։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր այն օրն է, երբ Դուք եւ Ձեր սիրելին պետք է պարզեք ձեր հարցերը, որոնք տեւական ժամանակ է, ինչ մի կողմ էիք դրել ամենատարբեր պատճառներով։ Այսպես, թե այնպես, այսօր դուք պետք է խոսեք դրանց մասին՝ առանց վախենալու, որ միմյանց ճիշտ չեք հասկանա։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրային հարցերում Աղեղնավորները լավ կանեն հիշեն պատճառահետեւանքային կապի օրենքի մասին։ Համաձայն դրա՝ աշխարհում ոչինչ հենց այնպես չի կատարվում, եւ այն, ինչ այսօր ունեք, հետեւանք է Ձեր քայլերի եւ խոսքերի։ Եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել Ձեր կյանքում, ապա պետք է դաստիարակեք ինքներդ Ձեզ, ոչ թե շրջապատի մարդկանց։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ընդամենը թեթեւ մղում է պետք, որպեսզի սիրելիի հետ Ձեր հարաբերություններն անցնեն նոր մակարդակի։ Աստղերը հուշում են, որ դուք երկուսդ արդեն պատրաստ եք դրան, սակայն եթե դուք չզարգացնեք իրադարձությունները, դրանք իրենք իրենց չեն զարգանա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում պատրաստ եղեք պաշտպան կանգնել Ձեր սեփական հետաքրքրություններին։ Ցավոք, անգամ ամենավստահելի հարաբերություններում պետք է պահպանել սահման, որից այն կողմ սիրելին չպետք է անցնի։

ՁԿՆԵՐ

Այսօր սիրո հարցում չէր խանգարի, որ լինեիք մի քիչ լավատես, անգամ եթե Ձեզ թվում է, որ դրա համար պատճառներ չկան։ Կյանքն այնպես է ստեղծված, որ երբ դրական ես մտածում, բերում ես այդ դրականը քո կյանք։ Այնպես որ, երեւակայելով կրքոտ սիրավեպի կամ հիասքանչ ժամադրության մասին, ինքներդ կգրեք Ձեր կյանքի սցենարը։

Загрузка...