Բռնցքամարտի Հայաստանի առաջնության ընթացքում դրսևորվեցին այն բոլոր խնդիրները, որոնց մասին խոսվում է ամիսներ շարունակ

104
ՀԲՖ տխրահռչակ նախագահ` Արթուր Գևորգյանի կողմից կազմակերված բռնցքամարտի Հայաստանի առաջնության ընթացքում դրսևորվեցին այն բոլոր խնդիրները, որոնց մասին խոսվում է ամիսներ շարունակ : Չնայած նրան, որ առաջնությանը մասնակցում էին աննախադեպ ցածր թվով մարզիկներ, , տեղի ունեցան բազմաթիվ ակնհայտ խախտումներ, որոնք վերջնականապես կարող են սպանել բռնցքամարտը Հայաստանում: Առաջնության ընթացքում Գեղարքունիքը ներկայացնող մարզիկները դառնալով մարզչական ,ծանոթ-հարևան-բարեկամ հարաբերություններով պայմանավորված վճիռների զոհ, որտեղ փաստացի խլեցին հաղթանակը Մկրտիչ Մանուկյանից, բոյկոտեցին առաջնությունը և հեռացան:Սա խորը հիասթափություն պատճառ է հանդիսանում երիտասարդ մարզիկների համար և կոտրում մարզական ոգին: ՀԲՖ-ում տիրող նմանատիպ բարքերով են պայմանավորված խորը անվստահությունը դեպի ֆեդերացիան, որի գլխավոր պատասխանատուն չճանաչված « նախագահ » Արթուր Գևորգյանն է: Մարզչական կողմնապահությունը, անարդարությունը, ոչ հավասար պայմանները սպորտը կործանելու հիմնական գործոններն են, որոնց դեմ պետք է պայքարել: Առաջնության ընթացքում կողմնապահությունը կրում է համակարգված բնույթ, քանի որ նմանատիպ դեպքերը շատ են և նախորոք կանխորոշված են հաղթողները: Արթուր Գևորգյանի գոռոզ խոսքերը այս առաջնությունից հետո փուչիկի պես պայթեցին և վերջնականապես պատռեցին նրա « արդար » դիմակը:Սրանք փաստեր են, որոնք ապացուցում են ֆեդերացիայի հանդեպ եղած բոլոր դժգոհությունների արդար հիմքերը: Նման առաջնությունը խայտառակություն է սպորտի համար:Բազմաթիվ տաղանդավոր մարզիկներ մտածում են լքել Հայաստանը և իրենց սպորտային տաղանդը դրսևորել այլ երկրներում : Թե բռնցքամարտի անվանի բազմաթիվ վարպետներ թե AIBA –ն պահանջում են ֆեդերացիայի նախագահի նոր ընտրույուններ որոնց միջոցով վերջ կտրվի ապօրինությանը բռնցքամարտի ոլորտում: Սա է միակ արդար ճանապարհը:

 

Загрузка...