ՄԱՐՏԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

40

ԽՈՅԵՐ

Այսօր վերջապես կգտնեք հարազատ մեկին, որը ամբողջովին կհասկանա ձեզ: Եթե ցանկանում եք, որ ձեր կեսը կիսի ձեր բոլոր հետաքրքրություններն ու խնդիրները, ապա ավելի մտերմիկ հարաբերություններ ձեւավորեք նրա հետ: Սակայն դժվար թե այդ հարաբերությունները հետաքրքիր ընթացք ստանան:

ՑԼԵՐ

Այսօր, վերջապես, կհանդիպեք այն մարդուն, որի տեսակը միշտ իդեալական եք համարել, որի մասին միշտ երազել եք: Դուք միշտ ցանկացել եք ձեր կողքին տեսնել այդպիսի անձնավորության: Զգույշ եղեք, որ չկորցնեք նրան ամբոխի մեջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարություն չի ունենա ձեզ խենթություններում ներքաշելու մեջ: Դուք ինքներդ կցանկանաք ունենալ արկածներ, սակայն պետք է զգույշ լինել եւ չափերը չանցնել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հրաշալի օր է փոքրիկ ստերը բացահայտելու համար: Խոստովանեք անգամ այն, ինչը շատ վաղ տարիքում եք կատարել, առավել եւս, եթե ձեր փոխարեն պատժվել է մեկ ուրիշը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ինքներդ ձեզանով պետք է հպարտանաք, քանի որ կկարողանաք հաղթահարել այն, ինչն անհնարին էր թվում: Ձեր սիրելին եւս կնկատի ձեր ջանքերը եւ կգնահատի դրանք:

ԿՈՒՅՍԵՐ

Մոռացեք բոլոր գործերի մասին եւ սիրելիին հրավիրեք պարելու: Կարեւոր չէ, թե որտեղ, կարեւոր չէ, թե ինչ երաժշտության ներքո… Կարեւորը, որ դուք լինեք միասին եւ ունենաք ռոմանտիկ տրամադրություն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Փորձեք ժպտալ եւ ցույց մի տվեք, թե ձեզ հետ ինչ-որ բան այն չէ: Ձեր սիրելին եւ շրջապատի մյուս մարդիկ կգնահատեն դա եւ ձեզ էլ ավելի չեն ծանրաբեռնի «Ի՞նչ է պատահել», «Ինչո՞վ քեզ օգնենք» եւ նմանատիպ հարցերով:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե ձեր կողքին կա կողակից, սակայն դուք, միեւնույն է, ձեզ միայնակ եւ դժբախտ եք զգում, ապա այսօր ճիշտ ժամանակն է նրան ուրիշով փոխարինելու: Ձեզ համար զուգընկեր փնտրեք Ցլերի, Կույսերի եւ Ձկների շրջանում, փոխարենը, խուսափեք Այծեղջյուրներից եւ Խոյերից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կհետաքրքրվի ձեր անցյալով: Նա կցանկանա իմանալ` ինչ է կատարվել ձեր կյանքում, մինչեւ իր հետ հանդիպելը: Այնպիսի պատմություններ պանմեք, որ նա չհիասթափվի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ երեխայի պես պահեք, իսկ ձեր սիրելին թող հանդես գա ձեր ծնողներից մեկի դերում: Այդպես կկարողանաք հասկանալ, թե ինչպիսի ծնող նա կլինի վաղը ձեր երեխաների համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր հրաշալի օր է, որ անկեղծանաք սիրելիների հետ: Պատմեք, թե ինչ է կատարվում ձեր հոգում: Կարող եք վստահ լինել, որ ձեզ կհասկանան եւ կփորձեն օգնել:

ՁԿՆԵՐ

Հրաշալի է այն փաստը, որ դուք ինքնուրույն եւ յուրահատուկ անձնավորություն եք: Ինքնատիպ լինելն, իրոք, կարեւոր է, սակայն, ժամանակ առ ժամանակ, պետք է հաշվի առնել նաեւ սիրելիի կարծիքը: Հարաբերությունները փոխզիջումների վրա են կառուցվում:

Загрузка...