Նարեկ Մալյանը հարձակման է ենթարկվել

30

Հասարակական գործիչ, նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գիշերը տեղի ունեցած հարձակման մասին. «Քանի որ շատ են հարցնում` ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։
1. Խուլիգանական հարձակում։ 8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։
2. Առևանգման փորձ։
Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ-որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց… Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել։ Հիշեցնեմ` վաղը՝ մարտի 4-ին ժամը 13։00-ին կլինեմ ԵՊՀ դիմաց»։

 

Քանի որ շատ են հարցնում ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։1. Խուլիգանական հարձակում։8-10 հոգի կոնկրետ…

Geplaatst door Narek Malyan op Zondag 3 maart 2019

Загрузка...