Պոռնկությամբ զբաղվում են նաեւ անչափահասներ. Ոստկանության տեսանյութը

135

Վերջին ամիսներին պոռնկության կանխարգելման ուղղությամբ ոստիկանությունը որդեգրել է հավակնոտ մարտավարություն, ինչի արդյունքում գրեթե արմատախիլ է արվել պոռնկությամբ զբաղվող անձանց կողմից հավաքատեղիներ ստեղծելու արատավոր սովորությունը:

Ոստիկանության փոխանցմամբ, պարբերաբար իրականացվող հատուկ գործողությունների շնորհիվ ոստիկանությունը թիրախավում է մարմնավաճառների հայտնի ու անհայտ հավաքատեղիները:

Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ Էդգոր Պետրոսյանի խոսքով, իրենք մարմնավաճառներին հայտնաբերելու դեպքում՝ ենթարկում են վարչական ձերբակալության, նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվում, ենթարկվում են վարչական պատասխանատվության եւ ազատ են արձակվում:

Նա ընդգծեց, որ հատուկ աշխատանք է տարվում նաեւ մարմնավաճառի ընտանիքի անդամների հետ, հատուկ ուշադրություն է դարձվում անչափահասներին:

Պոռնկությամբ զբաղվող անձինք հաճախ քողարկված են լինում մեքենաներում կամ տաքսիներում: Սա արգելակում է երեւույթի հանրայնացումը եւ բարենպաստ դարձնում բարոյական ֆոնը:

Վերջին օրերին լայնածաված գործողությունների արդյունքում 109 անգամ ոստիկանություն են ներկայացվել պոռնպությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձինք: ԱՐդյունքում պոռնկությամբ զբաղվելու մեջ ներգավելու փաստերը խիստ նվազել են:

 

Загрузка...