Այսօր մահացած 34-ամյա զինծառայողը մանկատանն է մեծացել. ամիսներ առաջ էր վերադարձել ԶՈՒ

39

ՀՀ ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը Կոտայքի մարզի ՍՕՍ մանկական գյուղից էր: Այս մասին հայտնեց Կոտայք գյուղի վարչական ղեկավար Կարեն Մնացականյանը:

Նա նշեց, որ զինծառայողը մեծացել է մանկատանը, ունի քույր և եղբայր, սակայն բնակվում էր Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում:
զրույցում Կոտայքի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանն էլ հայտնեց, որ Գրիգորյանը տևական ժամանակ ծառայել է զինված ուժերում, ապա դադարեցրել ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին նա նոր պայմանագիր էր կնքել, շարունակել ծառայությունը ԶՈւ-ում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ փետրվարի 11-ին ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը։ Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է իրականացվում:

Загрузка...