53-ամյա քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել. նրա մոտ գտել են Ալիկ Սարգսյանի հրամանով հանձնված «Վիկինգ» ատրճանակ

46

Երեւանում, փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում «ձախ ոտնաթաթի հրազենային վնասում, նավակային ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Միշա Թ.-ն է, ով վնասվածքը ստացել է Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ կայանված ВАЗ 2121 մակնիշի 35 XN 111 համարանիշի ավտոմեքենայի սրահում իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետեւանքով։

Աղբյուրի տեղեկություններով՝ ատրճանակը նա լիցքաթափելիս է եղել եւ պատահաբար արձակվել է կրակոց։ Զենքը, որով կրակոցն արձակվել է, որպես պարգեւատրում՝ Միշա Թ.-ին տվել է ՀՀ նախին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։

Փաստի առթիվ քննիչ Ազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Загрузка...