Աֆրիկայում գիտնականները սառցադաշտի հետքեր են հայտնաբերել

186

Արեւմտյան Վիրջինիայի համալսարանից 2 երկրաբաններ Նամիբիայում բլուրների հետազոտություն են անցկացրել եւ անսպասելի հայտնագործություն կատարել: LiveScience-ը փոխանցում է երկրաբան Գրեմ Էնդրյուսի խոսքը. «Մենք երկիր եկանք հանուն միանգամայն այլ խնդրների: Բայց արդյունքում գտանք հատկանշական սապատավոր բլուրներ, որոնք առաջանում են սառցադաշտի ազդեցությամբ»:

Հայտնաբերվել է ընդհանուր 6 կամ 7 բլուր, որոնք ձեւավորվել են սառույցի միջոցով:

Երկու երկրաբանն էլ ծանոթ էին կառուցվածքներին. նման բան կարելի է տեսնել Իլինոյսում եւ Վիսքոնսինում: Լաբորատորիայում ստացած տվյալները համեմատվել են Շոտլանդիայում եւ Կանադայում կատարված դիտարկումների հետ: Ավելին՝ նմանություն է հայտնաբերվել գրեթե նույն ժամանակաշրջանի աֆրիկական եւ բրազիլական բլուրների միջեւ, ինչը եւս մեկ անգամ հաստատում է նախկինում մայրցամաքների միացված լինելու մասին վարկածը:

Загрузка...