Ողբերգական վթար Արագածոտնում. Nissan X-Trail-ը շրջվել է. կա զոհ. 4 վիրավոր. զինծառայող վարորդի վիճակը ծանր է (ֆոտո)

130

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 01:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի 50-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 45-ամյա Արտյոմ Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Ուղեւոր 45-ամյա Ալվարդ Բաղդասարյյանը տեղում մահացել է, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղեւորներ՝ 29-ամյա Շ. Ս.-ն, 35-ամյա Ս. Հ.-ն եւ 35-ամյա Ռ. Կ.-ն քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Թալինի ԲԿ։ Բժիշկներն Ա․ Հ.-ի եւ Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Շ. Ս.-ինը եւ Ռ. Կ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն Ա․ Վ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, մահացածն ու վիրավորները ազգականներ են։

Загрузка...