Իրանն արձակել է մեկ ամսում երկրորդ՝ սեփական արտադրության արբանյակը

96

Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցյալ ամիս իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո, հայտնել է IRNAգործակալությունը:

«Իրանցի գիտնականների ուժերով եւ Աստծո օգնությամբ երեկ «Սաֆիր» հրթիռակիրը արձակեց «Դուստի» կապի արբանյակը՝ «Լուսաբացի 10 օրվա» առիթով եւ այն ուղեծիր դուրս բերեց»,- նշել է Իրանի պաշտպանության փոխնախարարը:

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին նախկինում հայտարարել էր, որ Թեհրանը ծրագրում է այս արբանյակն արձակել երկրում Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձի առիթով, որը նշվում է փետրվարի սկզբին. տոնակատարությունը կոչվում է «Դախե-ե ֆաջր» (Լուսաբացի 10 օր):

Загрузка...