Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում 10 տարում ՄԻԱՎ համաճարակը հաղթահարելու ծրագրերի մասին

15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուզում է տասը տարվա ընթացքում հաղթել մարդու իմունային անբավարարության վարակի համաճարակը (ՄԻԱՎ) երկրում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Վերջին տարիներին մենք զգալի առաջընթացի ենք հասել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարում։ Ժամանակին հեռավոր երազանքը գիտական առաջընթացի շնորհիվ հասանելի է դարձել։ Բյուջեի իմ (նախագծում) ես կխնդրեմ դեմոկրատներին ու հանրապետականներին համատատասխան պարտավորություններ վերցնել Միացյալ Նահանգներում տասը տարում ՄԻԱՎ համաճարակը հաղթելու համար»,- ասել է Թրամփը կոնգրեսի ամենամյա ուղերձում։

Միեւնույն ժամանակ, նա չի ճշտել, թե ինչ միջոցներ է նախատեսում խնդրել կոնգրեսից այդ նպատակի համար եւ հատկապես ինչ է ծրագրում անել։

Загрузка...