Գազալցակայանները պատշաճ կերպով կատարել են իրենց հարկային պարտականությունները. Սեդրակ Առուստամյան

59

Ժամանակ» օրաթերթն այսօր տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող գազալցակայանները աշխատել են հարկերը թաքցնելով, ինչի հաշվին էլ բարեգործություններ են իրականացվել: «Ժամանակ» օրաթերթի դեպքում արդեն իսկ օրինաչափ է լրագրողական բացարձակ ապաշնորհ գործելաոճը, երբ լուրը տպագրելուց առաջ պարզապես անհրաժեշտ էր լսել երկրորդ կողմին: Իսկ իրականությունն այն է, որ այդ գազալցակայանները օրենքով սահմանված կարգով կատարել են իրենց բոլոր հարկային պարտավորությունները: Այլ բան է, որ հարկային մարմինների ինչ-ինչ հաշվարկների արդյունքում գազալցակայաններին վերագրվում են որոշակի բացթողումներ, որոնք, սակայն, բացարձակ հիմնազուրկ են: Այդ հաշվարկները չունեն որևէ իրավական, տեխնիկական, տեխնոլոգիական փաստական հիմք, և այս պահին «Մուլտի Գրուպ» կոնցեռնը դրանք վիճարկում է օրենքով նախատեսված բոլոր գործիքակազմերով: Դրանց բողոքարկման և ճշմարտության բացահայտմանն ուղղված դատական հայցերն արդեն իսկ ներկայացված են: Իսկ որոշ շրջանակների՝ ապատեղեկատվության տարածման արդեն դասական դարձած գործելաոճը, հավատացե՛ք, դատապարտված է անհաջողության, քանզի Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեությունը տասնամյակների պատմություն ունի և դարձել է կենսակերպ: Սակայն սա բացառապես չարությամբ և չկամությամբ առաջնորդվող անձանց համար դժվար թե հասկանալի լինի:

Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյան

Загрузка...