Անգլիայում կկառուցվի խաղատնով եւ պատկերասրահներով ամենամեծ զբոսանավն աշխարհում

184

Անգլիայում կկառուցվի մեգազբոսանավ, որը կդառնա աշխարհի ամենախոշոր մասնավոր նավը, հայտնում է Daily Mail-ը:

Նավի տարածքը կլինի երկու ֆուտբոլային դաշտի մեծության: Բացի այդ, մեգազբոսանավը կունենա իր սեփական խաղատունը  եւ արվեստի պատկերասրահները:

«Վալկիրիա» նախագիծ» կոչվող  այս տպավորիչ նավի երկարությունը կկազմի 229 մետր:

Իր շքեղությամբ եւ չափերով զբոսանավը կգերազանցի նախորդ ռեկորդը`Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ իբն Զայդ ալ-Նահայանի  զբոսանավին,  որի երկարությունը 180 մետր է:

Այս լողացող «լեւիաթանի» տախտակամածին կարող են տեղավորվել 52 հյուր եւ 92 հոգանոց անձնակազմը:

Ծրագրի իրականացումը կկազմի 600 միլիոն ֆունտ:

Ապագա զբոսանավը Chulhun Park-ի մտահղացումն է եւ կստեղծվի Palmer Johnson զբոսանավի դիզայներների հետ համատեղ:

Загрузка...