Փաշինյանն այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան. համագործակցության հուշագիր է ստորագրվել

104

Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ համագործակցության հուշագիր Քյոլնի տեխնիկական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Շտեֆան Հերցիգը: Համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպումից հետո ստորագրվել է համագործակցության հուշագիրը:

Հուշագիրը ստորագրել են Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգը եւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Համալսարան այցից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:

Загрузка...