Արտակարգ դեպք. Գիշերը թուրքերն իրենց դրոշներն են կախել Քալիֆորնիայի երկու հայկական դպրոցների վրա (ֆոտո)

27

Հունվարի 29-ի վաղ առավոտյան թուրքերը Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցների դարպասների ու աստիճանների վրա իրենց երկրի դրոշն են ամրացրել:

Նշենք, որ Ֆերահեան վարժարանի ցանկապատերին ու տարածքում կախվել են 11, իսկ  Մանուկեան-Դեմիրճեան վարժարանին բաժին է հասել 2 թուրքական դրոշ։ Ֆերահեան վարժարանի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մի դիմակավորված անձ մոտենում ու կախում դրոշները։ Միջադեպը քննում է ոստիկանությունը։

Արդեն առավոտյան աշակերտները հեռացրել են թուրքական դրոշներն ու փոխարենը կախել հայկական դրոշներ։

Հայ համայնքը վրդովված է իրենց դպրոցների ու նաեւ եկեղեցու նկատմամբ հարձակումներով ու նաեւ իրավապահների կողմից այն որպես «միջադեպ», այլ ոչ թե «հանցանք» որակելու համար։

Այս առնչությամբ Գլեդելի հայկական դպրոցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իր վրդովմունքն է արտահայտել տեղի ունեցած վանդալիզմի եւ ատելության քարոզի կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցածի մասին տեղյակ են պահել պատկան մարմիններին եւ հույս հայտնել, որ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն: Հայտարարության հեղինակները ընդգծում են, որ աշակերտների եւ ուսանողների անվտանգությունն իրենց ուշադրության կենտրոնում է:

Խոսքը Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական վարժարանի ու ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի մասին է:

Загрузка...