Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, քարտուղար ընտրվեց Արթուր Իսրայելյանը

30

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը Գևորգ Մուրադյանին (նկարում՝ ձախից) միաձայն ընտրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նա, խոսելով անելիքների մասին, նշեց, որ նախ պետք է հասկանալ խնդիրների առաջնահերթությունը, թե ինչ բարեփոխումների հնարավորությունների դեպքում կարող են գումարային ներհոսք ապահովել, միջազգային ստանդարտների բարձր որակի կրթություն տալ և լավ վարձատրել դասախոսներին: Ըստ Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահի՝ այդ ամենը կնպաստի ԵՊՀ-ի հեղինակության բարձրացմանը: Նա խոստացավ ամիսը մեկ անգամ հանդիպել ուսանողների հետ:

Այնուհետև Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց քարտուղար, որի համար երկու թեկնածու էր առաջադրվել` Ամալյա Սողոմոնյանը և Արթուր Իսրայելյանը: Հոգաբարձուների անդամներից մեկը նկատեց, որ քարտուղարի պաշտոնի համար առաջադրվող թեկնածուները շատ զբաղված են: «Կարծում եմ՝ դուք շատ զբաղված եք, շատ գործեր եք անում և ավելացնել ևս մեկը, կարծում եմ, որ սխալ է: Գուցե մի քիչ մտածեք, ես ձեր թեկնածությանը դեմ չեմ, դեմ եմ շատ զբաղված մարդուն այդ աշխատանքը տալուն»,-ասաց նա:

Այսպիսով՝ 16 ձայնով ընտրվեց Արթուր Իսրայելյանը:

Загрузка...