Միքայել Մելքումյանի կոշտ արձագանքը Ադրբեջանցի պատվիրակների հոխորտանքներին

118

Ստարսբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի  առաջին օրը, որտեղ քննարկվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների  հարցը, մինչ իր ելույթը Միքայել Մելքումյանը կոշտ արձագանքել է  ադրբեջանցի պատվիրակներ՝  Սեվինջ Ֆատալիեվայի և Ռաֆաել Հուսեյնովի՝ Հայաստանում տեցի ունեցող գործընթացների վերաբերյալ արհամարական  գնահատականներին: Ստորև ներկայացնում ենք ելույթը:

Հարգելի գործընկերներ

Անցած տարվա դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք անցան ժողովրդավարական` միջազգային նորմերին համապատասխան:

Նոր Ազգային ժողովում ներկայացված են երեք քաղաքական ուժեր: Այդ ընտրությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք տեղի ունեցան 2018 թ. ապրիլյան քաղաքական հեղափոխությունից հետո, որը վաղուց հասունացել էր և ժողովուրդը  աջակցում էր դրա իրականացմանը:

Այժմ, երբ ձևավորվել է նոր պառլամենտը և արագ կձևավորվի նոր կառավարությունը՝ մեր երկրին  անհրաժեշտ է տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխություն:

Այդ թեզն առաջին անգամ հռչակեց մեր քաղաքական ուժի՝ §Բարգավաճ Հայաստան¦ կուսակցության ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանը, ով ոչ միայն դրա մասին  հայտարարեց, այլև պրակտիկորեն  քայլեր է ձեռնարկել Հայստանի Հանրապետություն մեծածավալ ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Այո՛ մեր երկիրը պատրաստ է ներգրավել խոշոր ներդրումներ և դրա համար այսօր կատարվում են համապատասխան օրենդրական   և վարչարարական աշխատանքներ:

Կարճ ժամկետում կընդունվի նաև նոր հարկային օրենսգիրք,  չկան արհեստական մենաշնորհներ, դատական համակարգն արդեն ունի որոշակի անկախություն:

Լրջագույն դրական ազդեցություն կունենա ՀՀ-ի համար նաև  ՀՀ-Եմ (CEPA) պայմանագրի  գործարկումը,  այստեղ քաղաքականին   մարդու իրավունքներին, իրավականին  զուգահեռ կա նաև տնտեսական լուրջ բաղադրիչ, որը թույլ կտա առավել ընդլայնել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները, լիարժեք օգտագործել  GSP+  համակարգը, որի շրջանակներում դրանք այսօր դեռևս լիարժեք չի օգտագործվում:

Հարգելի գործընկերներ

Այսօր ցավոք, ինչպես Եվրոպայում, այնպես էլ մեր  և աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ դեռևս չի նվազում սոցիալական լարվածությունը, բարձր է աղքատության մակարդակը և գործազրկությունը:

Ո±րն է ամենաարադյունավետ դեղատոմսը դրանք հաղթահարելու համար:

Կարծում եմ ամենաարդունավետը՝  դա ժողովրդի աջակցությունն է և քաղաքական կամքը: Մեր երկրում այդ երկու գործոնները կարծես թե առկա են: Այսինքն մենք ունենք շանս՝ հաղթահարելու վերոնշյալ խնդիրները, թե որքան ժամկետում դա հնարավոր կլինի, ցույց կտա կյանքը և ժամանակը:

Ուստի, բոլորիս բարի երթ դեպի նոր նվաճումներ:

Загрузка...