Գագիկ Ծառուկյանի ելույթը առանցքային նշանակություն ունեցավ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստում

98

Մենք կատարել ենք մեր ընտրությունը, որի արդյունքում այժմ ձևավորվել է Ազգային ժողովը և որտեղ մեր ընտրած պատգամավորները պետք է գործեն մեր իսկ պետության զարգացման ու մարդկանց կենսապայմանների բարելավման համար: Այն որ ներկայիս ԱԺ-ի գործունեությունը դառնալու է առանցքային մեր պետության հետագա կայացման համար՝ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ ու բոլորիս հույսը կապված է նրա արգասաբեր գործունեության հետ: Եվ քանի որ բոլորս էլ գտնվում ենք սպասումային փուլում, հարկ եմ համարում ընդգծել, որ ելույթ ունեցած պատգամավորներից, առավել ուշագրավը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթն էր, ով անդրադարձավ մի շարք կարևոր և կենսական հարցերի, որոնց լուծումը հնարավորություն կտա կերտել մեր պետականությունը:
Գագիկ Ծառուկյանը մասնավորապես անդրադարձ կատարեց՝ այլ երկրների հետ տնտեսական նոր և կայուն կապեր ստեղծելուն, հայկական Սփյուռքի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելուն և որպես հավելում ասեմ, որ այս կետն իրոք պետք է լինի առանցքային, քանի որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ներկայումս չեն գտնվում բոլորիս ցանկալի մակարդակի վրա ու պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք զարգացվեն: Բացի այդ, կարևոր էր Արցախի հարցին անդրադարձ կատարելը, որը ներկայումս համայն հայության առաջին խնդիրն է:
ԲՀԿ նախագահի ելույթը համապարփակ էր ու խորիմաստ, որից հստակ շեշտադրումներ կատարվեցին, թե որ ուղղությամբ է աշխատելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Իհարկե կուսակցության կարևորագույն գործունեությունը դառնալու է ամուր պետականության կերտումը, որի կողքին կանգնած է լինելու ամբողջ ժողովուրդը: Պետք է գործել կառուցողական մթնոլորտում, որի արդյունքը կլինի մեր կայուն ապագան:
Կարևոր էր նաև այն, որ Գագիկ Ծառուկյանը անդրադարձ կատարեց ներքաղաքական իրավիճակին, քանի որ մամուլի կողմից վերջերս բազմաթիվ արհեստածին ու անտեղի հայտարարություններ են արվում: Հարգելիներս, լավ կլիներ սթափվեիք ու դուք էլ գործեիք հանուն մեր պետության զարգացման, ինչպես դա անում է Գագիկ Ծառուկյանը: Նա այն քաղաքական դերակատարներից մեկն է, ով ինչպես նախկինում, այնպես էլ այժմ վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը և միշտ էլ կանգնած է եղել ժողովրդի կողքին:
Հուսով ենք, որ մյուս քաղաքական ուժերի համար էլ առանցքային կլինի պետականության զարգացում, ինչպես դա առանցքային է ԲՀԿ-ի համար, որն էլ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նպաստելու է պետականության ամրապնդմանը:

 

Գագիկ Ծառուկյանի ելույթը առանցքային նշանակություն ունեցավ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստումՄենք կատարել ենք մեր…

Geplaatst door Anahit Soxomonyan op Woensdag 16 januari 2019

Загрузка...