Լոռու մարզի դատախազի բնակարանի գողության դեպքով 4 անձ է ձերբակալվել

170

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության դեպքի առթիվ քրեաան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրեսնգրքի 177 –րդ գոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով, քրեական գործի շրջանակում 4 անձ է ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Լոռու մարզում փորձել են գողություն անել մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տնից։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնել էր, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տան կողպեքը, սակայն, հանցագործությունն ավարտին չեն հասցրել. ոստիկանները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք։

Նշենք, որ Արսեն Մարտիրոսյանը վարձով է բնակվում Վանաձորում։

 

Загрузка...