Փարիզի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

170

Փարիզի կենտրոնում պայթյուն է որոտացել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Sputnik-ին։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի իններորդ օկրուգի Թրեւիզ փողոցում։ Այրվել է հացի խանութ, կան տուժածներ, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

Արտակարգ իրավիճակի վայր են ժամանել փրկարար ծառայությունները։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Հանգամանքները պարզվում են։

Загрузка...