Երեւանի ձիարժավարանի մոտ «Օպելը» բախվել է «ԿամԱԶ»-ին. 25-ամյա երիտասարդը հիվանդանոցում է

88

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 02:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի ձիարշավարանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1993 թ.) բախվել է Շիրակի 39 հասցեում գտնվող ձիարշավարանի մոտակայքում կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին (վարորդը՝ Դ. Մ.): Բախման հետեւանքով Ս. Հ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Загрузка...