Հոլանդիայում տղամարդը 3 ժամ մնացել է ռումբի վրա պառկած՝ ՊՆ փորձագետներին սպասելով

186

Հոլանդական Վենլո քաղաքում մի տղամարդ, այգում Երկրորդ համաշխարհայինի ժամանակների չպայթած պայթուցիկ սարք հայտնաբերելով, այն ծածկել է ավազով ու սեփական մարմնով եւ այդպես պառկել երեք ժամ, մինչ պաշտպանության նախարարության հատուկ խումբը կհետազոտեր պայթուցիկը, տեղեկացնում է MIGnews–ը՝ հղում կատարելով BBC News -ին։

Նիդեռլանդների ԱԽ-ը դիմել է հանրությանը՝ զգուշացնելով չկրկնել այս արարքը՝ այն անվանելով «չափազանց անզգույշ»։

Տղամարդը պառկած վիճակում բջջայինով զանգահարել է շտապօգնության ծառայություն։

Ավելի քան 100 մարդ տարհանվել է։

Загрузка...