Որքան կստանա Ջեֆ Բեզոսի կինը ամուսնալուծությունից հետո

44

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կնոջ՝ Մաքքենզիի հետ ամուսնության պայմանագիր չի կնքել, հետեւաբար ամուսնալուծվելուց հետո միլիարդավոր դոլարները նրանց միջեւ կբաժանվեն հավասարապես, հաղորդում է TMZ-ը:

Զույգն ամուսնալուծության մասին փաստաթղթերը կներկայացնի Վաշինգտոն, որտեղի օրենքով, եկամուտը եւ ձեռք բերված գույքը բաժանվում են 50/50:

Երբ զույգն ամուսնացավ 1993թ.-ին, Ջեֆը նույնիսկ միլիոնատեր չէր:

Ակտիվների բաժանումն աննկարագրելի դժվար կլինի: Բացի փողերից, Բեզոսներին է պատկանում  400.000 ակր սեփականություն, ինչը նրանց դարձնում է երկրի երկու խոշոր հողատերերը: Դժվար է գնահատել այդ հողը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, Ջեֆ Բեզոսը սիրային կապի մեջ է նախկին հաղորդավար Լորեն Սանչեսի հետ, որը բաժանվել է մագնատ Պատրիկ Ուայթսելից: Կայքէջի պնդմամբ, Լորենը եւ Ջեֆը սկսել են շփվել 2018 թվականի երկրորդ կեսից, այն բանից հետո, երբ նրանք բաժանվեցին իրենց ամուսիններից:

Ջեֆ Բեզոսն առաջին տեղն է գրավում Forbes–ի  աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում. նրա կարողությունն ամսագրի փորձագետները գնահատում են (ներկա պահին) 139,6 միլիարդ դոլար:

Մաքքենզի Բեզոնը ղեկավարում է Bystander Revolution հիմնադրամը, որը մասնագիտացել է դպրոցներում թմրանյութերի դեմ պայքարում: Նա նաեւ հայտնի է որպես գրող։ 2006 թ.–ին «Լյութեր Օլբրայթի թեստավորումը» (The Testing of Luther Albright) գրքի համար նա արժանացել է Ամերիկյան գրական մրցանակին:

Загрузка...