Թայվանի վարչապետը նախարարների կաբինետի հետ միասին հրաժարական է տվել

40

Թայվանի վարչապետ Ուիլյամ Լայը հայտարարել է նախարարների կաբինետի հետ միասին հրաժարական տալու մասին: Նա նաև հայտնել է, որ Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը շուտով կհայտարարի նոր վարչապետի և կղզու առանցքային նախարարների նշանակման մասին, գրում է channelnewsasia.com կայքը:

Վարչապետի հրաժարականն անսպասելի չի եղել. Լայը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռևս անցած տարվա նոյեմբերին՝ տեղական ընտրություններում Դեմոկրատական առաջադիմական կուսակցության պարտությունից հետո, սակայն Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը չէր ընդունել դիմումը:

2018թ.-ին կայացած ընտրություններում Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը Թայվանի վարչական միավորների մեծ մասում, այդ թվում երկու խոշորագույն քաղաքներում, իր հիմնական հակառակորդից՝ Գոմինդան կուսակցությունից ավելի քիչ ձայներ էր հավաքել: Ուիլյամ Լայն իր կուսակցության նկատմամբ հանրության վստահության ցածր մակարդակի համար պատասխանատվությունն իր վրա էր վերցրել և հայտարարել, որ այլևս չի կարող վարչապետի պաշտոնում մնալ:

Загрузка...