Լուզեր լինելու բարդույթը հղի է քաղաքական աղբանոցում հայտնվելու վտանգով

17

Այն որ լրատվական միջոցները սպասարկում են այս կամ այն ուժի շահերը ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն կան սահմանններ որոնց անցնելը պարզապես անթույլատրելի է: Գրել իրականության հետ կապ չունեցող հոդվածներ, անել իրականության հետ կապ չունեցող վերլուծություններ, ահա տվյալ լրատվականի հակիրճ նկարագիրը: Աբսուրդի հասնող, դատարկ, բովանդակազուրկ վերլուծություններ կարդալը դարձել է օրինաչափ, սակայն կան դեպքեր, երբ իրենք իրենց գերազանցում են: Այսպես` այօր հոդված էին տարածել, թե Գագիկ Ծառուկյանը լինելով խոշոր սեփականտեր պետք է տեղ չունենա խորհրդարանում: Սա խոսում է կա՛մ քաղաքական գիտելիքի ու փորձի տարրական բացակայության մասին, կամ էլ ամեն ինչ շատ լավ էլ հասկանում են, ուղղակի իրենց ձեռնտու է իրականությունը ներկայացնել խեղաթյուրած լույսի ներքո:
Հարգելինե՛րս ուսումնասիրեք համաշխարհային քաղաքական պռակտիկան և կտեսնեք, որ քաղաքական դաշտում հաջողությունների հասած և մեծ ժողովրդավարություն վայելող քաղաքական գործիչների մեծ մասը խոշոր սեփականատերերն են: Ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կայուն և կայացած քաղաքական ուժ է, դա վկայում է նրա ծավալած քաղաքական գործունեություն ոչ միայն երկրի ներսում, այլ այն արտախորհրդարանական կապերն ու հարաբերությունները, որոնք հաստատել է ԲՀԿ-ն: Եվ վերջին անգամ, ինքներդ էլ շատ լավ հասկանում եք, որ առանց Գագիկ Ծառուկյանի դժվար է պատկերացնել տնտեսկան հեղափոխություն: Այս ամենից հետո մնում է միայն մի բան ասել. փորձեք կենտրոնանալ ձեր ծավալած գործունեության վրա, որ դա չդառնա ինքնանպատակ, փորձեք նպաստել երկրի զարգացմանը, փորձեք լուծել ժողովրդին հուզող խնդիրները, այլ ոչ թե զբաղվեք միայն ուրիշներին անհիմն մեղադրելով: Իմացեք հստակ՝ դա ձեզ ոչ մի օգուտ չի տա, ոչ էլ քաղաքական դաշտում ձեր դիրքերը կամրացնի, այլ ճիշտ հակառակը նման գործելաոճով շատ շուտով հայտնվելու եք քաղաքական լուսանցքում, ձեզ հետ տանելով ձեզ սպասարկող լրատվականներին:

 

 

Լուզեր լինելու բարդույթը հղի է քաղաքական աղբանոցում հայտնվելու վտանգովԱյն որ լրատվական միջոցները սպասարկում են այս կամ…

Geplaatst door Serob Amoyan op Donderdag 10 januari 2019

Загрузка...