Վրաստանում հաստատվել է H1N1 վիրուսից մահվան 10-րդ դեպքը

144

Վրաստանում, լաբորատոր հաստատված տվյալների համաձայն, գրանցվել է խոզի գրիպից մահվան 10-րդ դեպքը, գրում է apsny.ge կայքը:

Հարթակը նշում է, որ վտանգը դեռևս բարձր է: Բժիշկները կոչ են անում բոլորին առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բուժհաստատություններ: Հաշվի առնելով բարդացող իրավիճակը՝ չի բացառվում, որ դպրոցական արձակուրդները հետաձգվեն: Վրաստանի առողջապահության և կրթութան նախարարությունները հիվանդացության դեպքերի ընթացքն ուսումնասիրելուց հետո այդ առնչությամբ որոշում կկայացնեն:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Դավիթ Գամկրելիձեն հայտնել է, որ այսօրվա դրությամբ երկրում կա վիրուսի լաբորատոր հաստատված 162 դեպք:

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանում գրանցվել էր H1N1 վիրուսից մահվան 9-րդ դեպքը:

Загрузка...