ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

133

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած դեպքերի մանրամասները քննարկելու համար այսօր գործընկերներիս՝ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի հետ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Թիմուր Ուրազաևի հետ:
Ցավակցում եմ միջադեպի արդյունքում մահացածի ընտանիքի անդամներին և ընկերներին անդառնալի կորստի համար:
Միջադեպի բոլոր մասնակիցները՝ ունենալով ազգային տարբեր պատկանելիություն հանդիսացել են Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներ և խնդիրն ամբողջությամբ առաջնայինը գտնվում է Ղազախստանի իրավապահ մարմինների տիրույթում:
Շատ կարևոր է համակողմանի ու թափանցիկ քննության անցկացումը և մամուլում շրջանառվող ադրբեջանական հետքի առկայության հստակեցումը:
Պետք է բացառել ազգամիջյան և միջկրոնական բախումներ հրահրելու ցանկացած պրովոկացիա:
Ղազախստանում մենք ունենք հայկական համայնք, ինչպես նաև մեր քաղաքացիների համար Ղազախստանը հանդիսանում է արտագնա աշխատանքի մեկնելու երկրներից մեկը:
Անհրաժեշտ է հնարավոր բոլոր օղակներով ներազդել իրավիճակի կայունացմանը և ուշադրության կենտրոնում պահել հավանական զարգացման բոլոր տարբերակները:
Անհերքելի է, որ Հայաստանի և Ղազախստանի միջպետական, ինչպես նաև հայ ու ղազախ ժողովուրդների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և ոչ ոք ու ոչ մի սադրանք դա չի կարող խարխլել։

 

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած դեպքերի մանրամասները քննարկելու համար այսօր գործընկերներիս՝ Նաիրա Զոհրաբյանի…

Geplaatst door Վահե Էնֆիաջյան op Dinsdag 8 januari 2019

Загрузка...