Արծրուն Հովհաննիսյանը՝ զորակոչի ավտոբուսում մի խումբ երիտասարդների կողմից ստեղծած միջադեպի մասին

150

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատապարտում են զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը:

«Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ armtimes.com-ի փոխանցմամբ՝ այսօր դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի արեք»: Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին:

Загрузка...