Երևանում նույն հասցեի 7 բնակիչ է թունավորվել շմոլ գազից. նրանցից 4-ը երեխաներ են

74

Հունվարի 7-ին, ժամը 21.55-ին և ժամը 22.35-ին, հիվանդանոցներից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կուրղինյան փողոցի 21 շենքի մի բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Հայկազ Հ.-ն, 1943 թ. ծնված Քաղցրիկ Վ.-ն, 1987 թ. ծնված Լուիզա Ա.-ն, 2015 թ. ծնված Դավիթ Ղ.-ն, 2014 թ. ծնված Լիա Ղ.-ն, 2008 թ. ծնված Կարեն Ղ.-ն և 2014 թ. ծնված Մարիամ Ղ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը՝ անսարք գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է քննություն:

Հունվարի 7-ին, ժամը 07.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Սուսաննա Մ.-ն, 2000 թ. ծնված Թագուհի Խ.-ն և 2005 թ. ծնված Արծրուն Խ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք հունվարի 6-ին, ժամը 22.30-ին, տանը թունավորվել են շմոլ գազի արտահոսքից:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է քննություն:

Загрузка...