Արմեն Գրիգորյանը Ղազախստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է Կարագանդայում ստեղծված իրավիճակը

81

շուրջ:

ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:

Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:

Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորել են բազմակողմանի և թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ կարևորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոչ սթափ վիճակում գտնվող մի խումբ տղամարդկանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ, որի ժամանակ մեկ մարդ դանակի վնասվածքից մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել:

Միջադեպից հետո երեք մարդ կալանավորվել է 2 ամսով, իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Ավելի ուշ Կարագանդայի ղեկավարը հայտարարել էր, որ կատարվածը բախում է եղել երկու խմբի միջև և ազգամիջյան հակամարտության բնույթ չունի:

Загрузка...